Saturday, October 9, 2010

-ԻՆ ԼՈՒՐՋ ՊԱՀԱՆՋՆԵՐ

«Լրաքիր» 8-10-2010- Խորհրդարանի Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հոկտեմբերի 8-ի ճեպազրույցների ընթացքում հանդես է եկել Ազգային անվտանգության ծառայությանն ուղղված հետաքրքրական հորդորով: Նա ասել է, թե Հայաստանում իշխանության մեջ կարծիք կա, որ ԱԱԾ ոլորտը չպետք է ենթարկվի քաղաքացիական լուրջ վերահսկողության: Սակայն, ըստ Ստեփան Սաֆարյանի, ոլորտի աշխատանքում նկատելի են իրողություններ, որոնք հենց վկայում են, որ պետք է ԱԱԾ-ն էլ լինի քաղաքացիական վերահսկողության տակ, եւ ԱԱԾ-ին պետք է ներկայացվեն լուրջ պահանջներ:

“Վառ օրինակը այս վերջին շրջանում հատկապես, այսպես ասեմ, որոշ վայ քաղաքական գործիչներ, խեղկատակներ ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, էսպես անթաքույց ինքնամատուցվում է այլ երկրների շահերի օգտին: Երբ մարդիկ կարող են դարդ անել ռուս-թուրքական հարաբերությունների վնասման մասին, կարող են դարդ անել նրանից, որ Ղարաբաղի ճանաչման արդյունքում Թուրքիան կուրախանա, չգիտեմ, դարդ անել Իրանի շահերի մասին: Ես չգիտեմ, այս խմբին հարող այդ տխրահռչակ գործիչներն ազդեցությա՞ն գործակալներ են, նախկի՞ն գործակալներ են, թե ուղղակի իրենք իրենց մատուցում են նոր հավաքագրման համար: Եվ գիտեք, հարցեր են, որոնց պատասխանները պետք է ազգային անվտանգությունը տա: Այսպես, անունը դնել ուղղակի կարծիքների, չգիտեմ, մտքերի փոխանակություն, սա, կներեք, արդեն ավելին է”, հայտարարել է Ստեփան Սաֆարյանը:

No comments: