Saturday, October 9, 2010

ՀԱՅԿԱԿԱՆ, ՎՐԱՑԱԿԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀՌՉԱԿԱԳԻՐ

«ԱԶԳ», 09-10-2010- Վրաստանի Հանրապետական կուսակցության, ադրբեջանական «Մուսավաթ» եւ Հայոց համազգային շարժում կուսակցությունների առաջնորդները Գերմանիայում անցկացվող «Ճանապարհ դեպի խաղաղություն Հարավային Կովկասում. Սեփականություն, ազատություն, բարեկեցություն» եվրոպական ազատականների կոնֆերանսի շրջանակներում համատեղ հռչակագիր են ստորագրել: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Վրաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլին եւ «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը:
«Հարավային Կովկասի ապագան հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ լիարժեք ու լայնամասշտաբ համագործակցությունն էՙ այն վերածելով կայուն եւ զարգացող տարածաշրջանի, որն անմիջականորեն կապված է եվրոպական տարածաշրջանի ինտեգրմանը, ինչի համար էլ մենք գործադրում ենք մեր ջանքերը», ասված է հռչակագրում: Հռչակագիրը ստորագրողները պահանջում են իրենց կառավարություններից պաշտպանել այնպիսի հիմնարար ժողովրդավարական սկզբունքները, ինչպես կյանքի իրավունքը, անձնական ազատությունը, օրենքի առջեւ իրավահավասարությունը, սեփականության անձեռնմխելիությունը, ազատ շուկայական տնտեսությունը, իշխանության ազատ եւ արդար ընտրությունները եւ պետական կառավաման թափանցիկությունը:

No comments: