Saturday, October 23, 2010

Ադրբեջանի ԱԳՆ. Իրանի մասին ՄԱԿ-ի բանաձեւը պետք է իրացվի միայն երկխոսության միջոցով

News.am. 22-10-2010- Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ատոմային ծրագիր ունենալ խաղաղ նպատակներով: Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը՝ իրանական ատոմային ծրագրի կարգավորման վերաբերյալ, կարեւոր փաստաթուղթ է: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով Բաքվում ընթացող 1-ին ամենամյա սիմպոզիումի մասնակիցների հարցերին:
Մամեդյարովն ընդգծել է, թե Իրանի ատոմային ծրագրի մասին ՄԱԿ-ի բանաձեւը պետք է իրացվի միայն երկխոսության միջոցով:

No comments: