Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված պաշտպանական բարեփոխումների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման և պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է:
Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց ռազմավարական զսպման համակարգի ամրապնդումը` ՀՀ զինված ուժերի կողմից խաղաղության պարտադրման քաղաքականությունը շարունակելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment