Wednesday, October 13, 2010

ՀՀԿ. Բանակի որևէ կուսակցականացում չկա

ՀՀԿ երիտասարդների կողմից զորամասերի այցելությունը որպես բանակի կուսակցականացում չի կարող դիտարկվել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Կարեն Ավագյանը` անդրադառնալով ընդդիմադիր մամուլում տեղ գտած նման հրապարակումներին:
«Բանակի կուսակցականացման որևէ խնդիր չկա: «Մեկ օր դիրքերում» ակցիայի շրջանակներում զինվորների կողքին ՀՀԿ երիտասարդների լինելը որևիցե քաղաքականություն չի պարունակում: Խնդիրն այն է, որ ցույց տրվի, որ մեր բանակը հասարակությունից կտրված չէ»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով բանակում վերջին ամիսների ընթացքում աղմկահարույց դեպքերին, Կ.Ավագյանը նշեց, որ զինված ուժերը հասարակության մի մասն են և չեն կարող զերծ մնալ նույն երևեույթներից:
Ըստ ՀՀԿ ներկայացուցչի ` վերջին տարիների ընթացքում բանակում նկատվել է կարգապահության աճ, և մինչև վերջին դեպքերը միջադեպերի քանակը կտրուկ նվազել էր:
Կ.Ավագյանը նաև նշեց, որ բանակում դեռ շարունակվում է բարեփոխումների գործընթացը:
«Հայկական բանակն ու եկեղեցին միշտ մեծ հարգանք են ունեցել հայ հասարակության մոտ, իսկ վերջին դեպքերը որոշակի անդրադարձել են բանակի վարկանիշի վրա: Խնդիր է, թե ինչպես են այդ միջադեպերը շահարկվում»,- ասաց Կարեն Ավագյանը:

No comments: