Panorama.am. 13-10-2010- Թուրքական «Միլլիյեթ» (Miliyet) օրաթերթը վերլուծաբան Սեմիհ Իդիզի ստորագրությամբ մի հոդված է հրապարակել, որում դիտարկվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկան ու ապագան: Իդիզը նկատել է տալիս, որ ամերիկյան Կոնգրեսում դեռ կենդանի են հակաթուրքական տրամադրությունները, որոնք ուղղակիորեն առնչակից են 3 հիմնական հարցերի:
1. Թուրք-իսրայելական հարաբերություններ
2. Թուրքիա և Իրանի դեմ պատժամիջոցներ
3. Հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրություններ
Հեղինակի դիտարկմամբ` Վաշինգտոն-Անկարա հարաբերությունները շեշտակիորեն կբարելավվեն, եթե Թուրքիան նշված հարցերի լուծմանը հետևյալ ընթացքը տա. կարգավորի Իսրայելի հետ հարաբերությունները, Իրանի հարցում ընդառաջ գնա ԱՄՆ-ին և կենսագործի հայ-թուրքական արձանագրությունները:
Սակայն, դատելով ըստ ամենայնի, թուրք վերլուծաբանը չի կանխատեսում ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լավացում, քանի որ Թել-Ավիվի հետ հարաբերությունների կարգավորման ոչ մի միտում չկա:
Ավելին` թուրքերը դեռ սպասում են, որ Իսրայելը ներողություն խնդրի Միջերկրածովյան արյունոտ միջադեպի կապակցությամբ: Բացի այդ Իրանի հարցում Թուրքիայի կողմից տեղաշարժ չկա, իսկ հայ-թուրքական արձանագրություններն էլ շարունակում են անպտուղ ու սառեցված վիճակում մնալ: Ահա նման մթնոլորտում, ինչպես համոզված է Սեմիհ Իդիզը, հայկական լոբբին Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու լայն հնարավորություն է ունենալու Կոնգրեսում և առաջիկայում` հերթական ապրիլքսանչորսին ընդառաջ, չափազանց դժվար է լինելու թուրք-ամերիկյան հարաբերությունների նախկին լավ մակարդակը վերականգնել:
«Եթե բարի կամք չդրսևորվի, այս ճանապարհը կարող է տանել այնտեղ, որտեղ վթարի կենթարկվի թուրք-ամերիկյան հարաբերությունների գնացքը»,- եզրափակվում է հոդվածը:

No comments:
Post a Comment