Միանշանակ չեն Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդի ուրբաթօրյա նամազի արձագանքները Թուրքիայում
«ԱԶԳ», 06-10-2010- Որքան էլ շահադիտական նպատակներ հետապնդի, այնուամենայնիվ, վարչապետ Էրդողանի կառավարության թույլտվությամբ, օգոստոսի 15-ին 88 տարվա ընդմիջումից հետո Տրապիզոնի հույն ուղղափառ եկեղեցու Սումելա վանքում, իսկ սեպտեմբերի 19-ինՙ 95 տարվա ընդմիջումից հետո Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց պատարագ, որն աննախադեպ էր Քեմալ Աթաթուրքի հիմնադրած ժամանակակից Թուրքիայում:
Մինչ ուլտրաազգայնամոլ «Մեծ միասնություն» կուսակցությունը փորձում էր Սումելա վանքում մատուցված պատարագը հակադարձել Կ. Պոլսո Այա Սոֆիայի տաճարում նամազ անելով, հոկտեմբերի 1-ինՙ Թուրքիայի ազգային մեծ ժողովի նստաշրջանի բացման օրը, «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին ուրբաթօրյա նամազի կանգնեց Անիի հայոց Սուրբ Աստվածածին մայր տաճարում, որ հակադարձի Սուրբ Խաչի պատարագը:
Հայաստանյան լրատվամիջոցները բուռն հակազդեցությամբ արձագանքել են Բահչելիի նամազին: Դա իրավացիորեն քաղաքական սադրանք է որակել Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը: Անկախ թուրք հասարակության ենթագիտակցության մեջ ամրապնդված հայատյացությունից ու հայերի եւ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած թշնամական քաղաքականությունից, երկրում ամենեւին էլ միանշանակ չէր մոտեցումը Բահչելիի նամազին:
Համենայն դեպս, հոկտեմբերի 3-ին նամազի համար Բահչելիին քննադատեց վարչապետ Էրդողանը, որին հաջորդ օրը քննադատությամբ միացավ թուրք իսլամականների խոսափող «Վաքիթ» թերթի առաջատար լրագրող Աբդուրահման Դիլիփաքըՙ համարելով նրա նամազը կրոնի քաղաքական նպատակներով շահարկման դրսեւորում:
Հոկտեմբերի 3-ին Ստամբուլում, ելույթ ունենալով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության վարչության նիստում, Թուրքիայի վարչապետը, թուրքական հանրային հեռուստատեսության վկայությամբ, ասաց. «Ներկա պահին ոմանք հրապարակավ օգտագործելով մասնատում, տարանջատում, դավաճանություն հասկացությունները, խորհրդանիշներն են շահարկում, որ հասարակության բեւեռացման նոր փորձեր կատարեն: Նրանք, ովքեր ասպարեզում մնալու համար շահարկում են ազգային զգացմունքները, մշտապես կորցնելու են... Կուսակցության առաջնորդներից մեկը ելավ-գնաց Անիի ավերակներ: Այնտեղ ուրբաթօրյա նամազ արեց: Թող ընդունելի լինի: Սակայն լավ իմացեք, այն ժամանակ, երբ Անիի ավերակները սրանց մտքով անգամ չէր անցնում, մենք դեպի Անի 42 կմ խճուղի էինք կառուցել»:
Ինչ վերաբերում է Դիլիփաքին, «Բահչելին, իսլամն ու ուրբաթը» վերնագրով «Վաքիթի» հոկտեմբերի 4-ի համարում հրապարակված հոդվածում գրում է. «Այո, Անատոլիան հենց նվաճել ենք, որ պատարագ մատուցվի ինչպես Սումելա վանքում, այնպես էլ Աղթամարի եկեղեցում: Հետաքրքրական է, որ մզկիթի, նվաճումի հարցերում նախանձելի զգայունություն դրսեւորող մեր Բահչելի եղբայրը, չգիտես ինչու, միանգամայն անտարբեր է Երուսաղեմի, Ալ Աքսայի, Պաղեստինի նկատմամբ:
Հարց եմ տալիս. «Ինչո՞ւ ոչ միշտ, այլ տարվա մեջ մեկ օր միայն եկեղեցական արարողություն կատարվի Սումելայում եւ Աղթամարում»: Բահչելին գիտի՞ Ղուրանի «նրանց տաճարները մի յուրացրեք» նախազգուշացման մասին: Առ այսօր ինչո՞ւ է փակ հույն հոգեւոր ճեմարանը: Ինչո՞ւ Տիեզերական չի կոչվում Հունաց պատրիարքարանը: Ինչո՞ւ ասորական, հայկական, հունական եւ հրեական աստվածաբանություն չի դասավանդվում երկրում: Բահչելին տեղյակ էլ չէ Օմար Խալիֆի «Ժառանգականության գրքի» մասին: Ոչ էլ հավանաբար գիտի, որ Ստամբուլի հույն եւ հայ եկեղեցիների պատրիարքարաններն անմիջականորեն գտնվել են սուլթան Մեհմեդ 2-րդի խնամակալության տակ: Լիարժեք կատակերգություն են Ալփ Արսլանի ողջ բանակը Անիի ավերակների եկեղեցիներից մեկում տեղակայելու Բահչելիի փորձերը:
Ըստ երեւույթին Բահչելին չի ընկալում նաեւ նվաճումների իմաստը, կարծելով, որ դա սոսկ պատերազմ է, արյունահեղություն: Մի՞թե չկա Ազգայնական շարժում կուսակցության շարքերում մեկը, որ հուշի նրան: Չի կարելի այդ աստիճանի տգետ լինել, քանի որ Անին նվաճելու արշավի է դուրս եկել, գոնե ճանապարհին փոխեր նաեւ Արզ էր Ռումիՙ Էրզրումի անունը: Սա է գլխավոր խնդիրը, իսկ «Էրգենեքոնը», սահմանադրական փոփոխությունները դատարկ բաներ են:
Նա Անիի ավերակներում ուրբաթօրյա նամազի կանգնելու միջոցով նախընտրական քարոզարշավն սկսելիս Աղթամարի ժամերգությանն է հակազդո՞ւմ, թե՞ մզկիթի պաշտպանություն կազմակերպում: Ինչո՞ւ Բահչելին նամազն արեց Ֆեթհիյե մզկիթում (Անիի մայր տաճարում), այլ ոչ թե Այա Սոֆիայում... Օրինակՙ ինչո՞ւ նա ուրբաթօրյա նամազի չի կանգնում Թաքսիմի հրապարակում, որտեղ ֆրանսիական հյուպատոսարանի կողքին թիթեղյա մինարեթով խրճիթ հիշեցնող մի մզկիթ կա: Նրան նաեւ այնտեղ ենք նամազի սպասում:
Բահչելին Անիից արշավանքի է դուրս եկել, որ վերանվաճի Անատոլիան: Քանի որ հետահայացք անդրադառնում է պատմությանը, հիշեցնենք, որ օսմանյան դինաստիան թուրքերի համար խաքան, արաբական աշխարհի եւ Պարսկաստանի համար սուլթան, այլ ժողովուրդների համար միապետ էր եւ Արեւելյան Հռոմի իրավաժառանգորդը: Այո, Մեհմեդ 2-րդը Հույն ուղղափառ եկեղեցու գլխավորն էր, Հայոց պատրիարքարանի հիմնադիրը, Ասորական եկեղեցու պատրիարքության պահապանը: Լավ կլիներ, եթե Բահչելին իմանար, որ Ստամբուլը նվաճող Մեհմեդ 2-րդի բանակում ոչ մահմեդական զինվորների թիվը ավելի մեծ էր, քան բյուզանդականում: Բահչելին եթե հասարակությանը հաճելի պայծառ մտքեր արտահայտելու փոխարեն նստեր եւ մի քիչ գիրք կարդար, գուցե կարողանար ավելի լավ բաներ անել: Այսպես վարվելով, նա կարող է մնալ մամուլի օրակարգում, բայց հազիվ թե քվե վաստակի: Ավելի շուտ նա ջուր կլցնի «Մեծ միասնություն» կուսակցության ջրաղացին: Թող շարունակի առաջ շարժվել: Հանկարծ չկանգնի»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment