Tert.am. 6-10-2010- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային դատապարտել է քրդական մամուլին ճնշելու համար։
Քրդական Firat թուրքալեզու կայքէջի փոխանցմամբ` թուրքական իշխանությունները տարիներ առաջ արգելել էին Özgür Yorum («Ազատ մեկնաբանություն»), Haftaya Bakış («Հայացք` շաբաթին»), Yedinci Gün («Յոթերորդ օր»), Politika («Քաղաքականություն») ve Ayrıntı («Մանրամասներ») ամսագրերի հրատարակումը, ինչի համար պարբերականների սեփականատերեր Էրդալ Օմեզը և Ալի Թուրգայը հայց էին ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ թուրքական իշխանությունների։
ՄԻԵԴ-ի կայացրած որոշման մեջ նշվում է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ խոսքի ազատության մասին 10-րդ հոդվածը և 4800 եվրոյի փոխհատուցում պետք է վճարի ամսագրերի սեփականատերերին։
Թուրքական իշխանությունները 2008-2009թթ. «ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու» մեղադրանքով արգելել են վերոնշյալ 5 պարբերականների հրատարակումը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment