Saturday, October 30, 2010

ԻՐԱՆԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ վարչապետի Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի կառավարության և Իրանի կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիայի բնագավառներում համագործակցության մասին 2010-2013 տարիների համար Գործնական ծրագիր` ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Քամրան Դանեշջուի:
Գործնական ծրագրի շրջանակում կողմերը կիրականացնեն կրթաթոշակների ամենամյա փոխանակում, մասնավորապես, ՀՀ-ն իրանական կողմին կհատկացնի 5 ասպիրանտական տեղ, իսկ ԻԻՀ-ը` 2 բակալավրական, 2 մագիստրոսական և 2 ասպիրանտական տեղեր:
Կողմերը համաձայնության են եկել ՀՀ բուհերի գիտական մակարդակն ուսումնասիրելու նպատակով մոտ ապագայում ՀՀ գործուղել ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների պատվիրակությանը, որպեսզի մինչև տարվա վերջ իրանական կողմը քայլեր ձեռնարկի Հայաստանի որոշ բուհերի դիպլոմների ճանաչման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:

No comments: