News.am. 26-10-2010- Թուրքիայի քըրլինգի (Curling) տղամարդկանց եւ կանանց հավաքականը բազմաթիվ սկանդալային պատմություններով է վերադարձել Շոտլանդիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունից։Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս Շոտլանդիայում մնացած Թուրքիայի քըրլինգի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականի մարզիկները նախընտրել են մնալ ոչ թե հյուրանոցում, այլ՝ տներում։
Այդ մեկ ամսվա ընթացքում թուրք մարզիկները հասցրել են ամեն ինչ անել՝ Շոտլանդիայում Թուրքիային խայտառակելու համար։ Նախ, իրենց գիշերային խնջույքներից մեկի ժամանակ հրավիրել են անչափահաս մի շոտլանդացի աղջկա եւ բռնաբարել։ Այս փաստի առթիվ կալանված թուրք մարզիկին հաջողվել է ազատել, միայն աղջկա մորը մեծ գումարներ վճարելու արդյունքում, ով հրաժարվել է իր բողոքից։
Թուրք մարզիկները աչքի են ընկել նաեւ բնակարաններից մեկի հրդեհմամբ, որը համատեղ ուժերով հազիվ են կարողացել չեզոքացնել։ Այս դեպքի առթիվ էլ բնակարանի տերերը պահանջել են վճարել այրված իրերի արժեքը։
Շոտլանդիայում թուրք մարզիկները, բացի այս ամենից, հաճախել են կազինոներ եւ մինչեւ լուսաբաց կազմակերպել գինարբուքներ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment