Tuesday, October 26, 2010

Թուրք դիվանագետ. Հայ-թուրքական գործընթացը դրական կանդրադառնա ԼՂ խնդրի լուծմանը

Diplomat.am. 26-10-2010- ԼՂ հարցի լուծումը հանդիսանում է Հարավային Կովկասում մշտական խաղաղություն հաստատելու կարևոր պայմաններից մեկը: Հարաբերությունների նորմալացման գործընթացը, որն անցկացնում է Թուրքիան Հայաստանի նկատմամբ պետք է դիտարկել որպես քայլ` ուղղված Հարավային Կովկասում երկրաժամկետ խաղաղություն հաստատելուն : Այդ մասին հայտարարել է Խուլուսի Կալիջը:

Նրա խոսքերով, Անկարան հավատում է, որ հայ-թուրքական գործընթացը դրական կանդրադառնա ԼՂ հարցի կարգավորման վրա և կարագացնի այդ գործընթացը: «Հարավային Կովկասի եզրակացությունը ներկայիս կոնֆլիկտային իրավիճակից կարևոր է բոլոր երկրների ապագայի համար: Հարավային Կովկասում նման պատկեր ստեղծելը օգուտ կլինի տարածաշրջանային պետականության համար: Հակառակ դեպքում, եթե տարածաշրջանում չլինի մշտական խաղաղություն, մենք կարծում ենք, որ քայլերը` ուղղված հարաբերությունների նորմալացմանը, երկարաժամկետ չեն լինի», -նշել է դեսպանը, ավելացնելով, որ Թուրքիայի դիրքորոշումը, կապված Ղարաբաղի հակամարտության հետ, չի փոխվել:

No comments: