Report.am. 13-10-2010- Արցախի ազատագրված տարածքներում "ուղեկից շքախմբով" ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թվով երկրորդ այցելությանն այս անգամ "Արմատ" մամուլի ակումբում անդրադարձավ Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ, պատմաբան Ալեքսանդր Քանանյանը: Իսկ մինչ այս անգամվա փաստահավաք առաքելությանն անդրադառնալը, նա նախ մի փոքրիկ պատմական ակնարկ կատարեց եւ վերհիշեց համանախագահների Արցախ կատարած 2005թ.-ի այցելությունը եւ այն միջադեպը, երբ հանձնախմբի ուկրաինացի մասնակիցը Քարվաճառում սկսել է մեղադրել հայ ժողովրդին, թե վերջինս ինչ իրավունքով է խոսում Ցեղասպանության ճանաչման մասին, երբ իրականացնում է ադրբեջանական բնակչության լայնատարած տեղահանություն։ Ինչպես վստահեցրեց քաղաքագետը, տեսնելով, որ մեր կողմից ոչ մի համապատասխան արձագանք չկա, ստիպված է եղել ինքը սաստել հոխորտացողին:
Ալեքսանդր Քանանյանին առիթ է ընձեռնվել շփվել Յուրի Մերզլյակովի եւ Բեռնար Ֆասիեի հետ, եւ եթե Ֆասիեի հետ շփումը "բովանդակալից" չի եղել, ապա Մերզլյակովի հետ զրույցը բավականին հետաքրքրաշարժ է եղել: Արձագանքելով Քանանյանի այն հայտարարությանը, որ անկախ երեւանյան վերնախավի որեւէ հայտարարության, արցախցին չի հանդուրժելու որեւէ ազատագրված տարածքի հանձնում, Մերզլյակովը պարզապես պատասխանել է. "Որքան էլ հայերդ խելացի լինեք, միեւնույն է, հրեաներից ավելի զորեղ չլինեք, եւ եթե նրանք ստիպված են լինում դատարկել իրենց որոշ վերաբնակեցված բնակավայրեր, ապա հայ ժողովուրդն առավել եւս չի կարողանա դիմակայել եւ ստիպված կլինի տարածքներ հանձնել": Վրդովված այս խոսքերից, Ալեքսանդր Քանանյանը առաջարկել է դիտել շրջակայքը եւ ավելացրել, որ երբ հրեաները 67թ. դուրս եկան Հորդանանի ափերի մոտից, իրենց հետեւում թողեցին "որոշակի գործոն", այն է` արաբական բնակչությանը, իսկ Արցախում այդ գործոնը չկա:
Անդրադառնալով համանախագահների այս անգամվա այցելությանը, Ալեքսանդր Քանանյանը նշեց, որ այս մեկն էլ, ինչպես 2005-ինը, իր համար բացարձակապես անընդունելի է: Նա կարծում է, որ չպետք էր թույլ տալ այցելությունը, իսկ այցելության թույլտվությունը վկայությունն է "Երեւանի անողնաշարության եւ Ստեփանակերտի` սեփական կարծիքն արտահայտելու գործոնի բացակայության":
"Համանախագահները սովորական, չասեմ շարքային, բայց ոչ էլ խիստ բարձրաստիճան դիվանագետներ են, որոք պարզապես իրենց լավ են զգում, որ այդ գործով են զբաղվում, որովհետեւ այս առաքելությունը իրենց թույլ է տալիս տարիներ շարունակ պարբերաբար այցելել տաբեր մայրաքաղաքներ, ընդունվել այս կամ այն ղեկավարության կողմից, պարբերական շփումներ ունենալ գերտերությունների կարեւորագույն անձանց հետ, եւ առհասարակ` վայելել կյանքը: Նրանք շատ քաջ գիտակցում են իրենց կողմից մշակվող նախագծերի անիրականանալի լինելը",-կարծում է Քանանյանը:
Զուգահեռներ անցկացնելով 2005թ. այցելության հետ, համանախագահների 2010թ.-ի այս այցելությունում էական տարբերություն չի տեսնում: Քաղաքագետին հատկապես զայրացրել է համանախագահների այն հարցը, թե արդյոք ազատագրված այդ տարածքների բնակիչը փախստական է, թե ոչ: Խոսելով տարածքների վերաբնակեցման մասին, Ալեքսանդր Քանանյանը նշում է, որ վերաբնակեցումը երբեւէ ռազմավարական չափեր եւ բովանդակություն ձեռք չի բերել.
"Վերաբնակեցման գոտում շուրջ 15 տարիների ընթացքում ձեւավորվել է թեկուզեւ սակավաթիվ, բայց բնակչության ամուր եւ կայուն շերտ, որը իր կյանքը ապագայի հետ իր երազները կապել է տվյալ տարածքի հետ, եւ այսօր այդ տարածքում տներ են կառուցում, զավակներին ամուսնացնում, ննջեցյալներին հողին հանձնուն…ձեւավորում են այնպիսի հասարակություն, որը կարողանում է ինքնուրույնաբար կառուցել իր կյանքը: Այսօր կյանքի բնականոն հունի մեջ է նաեւ Քարվաճառը. եթե ասենք տարիներ առաջ լուցկի գնելու համար մարդը 50կմ պետք է գնար դեպի Վարդենիս, ապա այսօր իրավիճակն այդպես չէ, ինքնակարգավորման գործընթացն ավելի ու ավելի է ամրապնդում իրական դեմոգրաֆիկ վերահսկողությունը տվյալ տարածքի նկատմամբ":
Ամփոփելով եւ եզրափակելով, Քարվաճառի բնակիչ քաղաքագետը կոչով դիմեց համանախագահներին.
"Պարոնայք, դուք կարող եք մեզ հաճախ հյուր գալ, բայց այդ տարածքները մենք ատամներով ենք պահելու...":
ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆ

No comments:
Post a Comment