Wednesday, October 13, 2010

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԽՈՍԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ

«Լրագիր» 12-10-2010- Հոկտեմբերի 15-ին տեղի ունենալի հանրահավաքից առաջ Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հոկտեմբերի 12-ին ներկայացրել է հանրապետության իրավիճակը, որը նախորդում է համապետական հանրահավաքին: Լեւոն Զուրաբյանը խոսել է այն մասին, որ համապետական վերջին ընտրությունից առաջ անցել է 2,5 տարի եւ եթե ներկայումս իրավիճակը նորմալ լիներ, ապա հանրահավաքին որեւէ մարդ չէր գա, մինչդեռ այդ 2,5 տարվա ընթացքում ընդդիմության հանրահավաքները միշտ բազմամարդ են: «Ուրեմն հարց է ծագում, ինչն է պատճառը, որ տանսյակ հազարավոր մարդիկ հանրահավաքների համար նման աննպաստ վիճակում շարունակում են մասնակցել միացյալ ընդդիմության ցույցերին», ասում է Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, ընտրությունից, դրան հաջորդած իրադարձություններից, ժողովրդի հանդեպ ուժի կիրառումից, մարտի 1-ի սպանություններից հետո անգամ եթե իշխանությունը գոնե մի լավ բան աներ անցած ժամանակահատվածում, ապա հասարակությունը գուցե մի քիչ հանգիստ կվերաբերեր իշխանությանը: «Բայց պրոբլեմն այն է, որ, եւ ես առնվազն ուզում եմ նշել 4 կարեւոր բնագավառ, որտեղից երեւում է, որ այս իշխանությունը ձախողումից բացի ոչինչ չեն տվել հայ ժողովրդին եւ դա է պատճառը, որ այսօր մենք նորից հանրահավաքներ ենք անում եւ ժողովուրդը դուրս է գալիս փողոցներ», ասում է Լեւոն Զուրաբյանը:

Առաջինը, նրա կարծիքով, այն է, որ իշխանությունն այդպես էլ չկարողացավ լուծել մարտի 1-ից հետո Հայաստանում առաջացած ճգնաժամը: Երկրորդ ուղղությունն այն է, որ երկրում առկա է սոցիալ-տնտեսական օրեցօր ծանրացող վիճակ: Երորդ ուղղությունը, որտեղ իշխանությունը ձախողում է արձանագրում` բանակն է: Իսկ չորորդը արտաքին քաղաքականությունն է:

Լեւոն Զուրաբյանը հայտարարել է նաեւ, որ հոկտեմբերի 15-ի հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կխոսի Հայաստանում առկա կոռուպցիայից եւ այդ կապակցությամբ “ունի բավական լուրջ ասելիք, որը հետաքրքիր կլինի հասարակության համար”:

No comments: