Wednesday, October 13, 2010

Հայաստանում Կուբայի դեսպան. Իրանի դեմ պատերազմի սպառնալիքն իրական է

Իրանի դեմ որոշ երկրների պահպանողական վարչակազմերի կողմից պատերազմի վտանգն իսկապես իրական է, NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Կուբայի արտակարգ եւ լիազոր դեսպան Խուան Վալդես Ֆիգերոան:
Նրա խոսքով, իրավիճակն Իրանի շուրջ, որի հետ սերտ համագործակցում է Հայաստանը, տարածաշրջանային մակարդակի սպառնալիք է ներկայացնում: «Իրավիճակը կարող է հանգիստ խախտել փխրուն հավասարակշռությունը տարածաշրջանում, ինչը հղի է շատ վտանգավոր հետեւանքներով»,- ասել է դեսպանը:
Նա ընդգծել է նաեւ, որ եթե տարածաշրջանի երկրները զգոն լինեն եւ իրենց ակտիվությամբ կանխեն պատերազմը, կհաջողվի խուսափել դրանից: «Պահն իսկապես վտանգավոր է, քանի որ պահպանողական ուժերը ի դեմս ԱՄՆ-ի, որոնք պատերազմ էին սանձազերծել Իրաքում, Աֆղանստանում, պատրաստ են ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ»,- ամփոփել է դիվանագետը:

No comments: