Wednesday, October 27, 2010

Թուրք ոստիկանները բռնաբարել են ադրբեջանուհուն

Ստամբուլի ոստիկանության բարոյականության պահպանման վարչության 4 աշխատակից անտառում ամբողջ գիշեր բռնաբարել են ադրբեջանցի 32-ամյա մի կնոջ, հայտնում է Milliyet-ը:
4 ոստիկանները միկրոավտոբուսով տեղափոխելիս են եղել 11 մարդու, որոնցից 7-ը կին է եղել: Սակայն Ստամբուլի Ավջըլար թաղամասում ուղևորներից 10-ին իջեցվել են միկրոավտոբուսից, իսկ ադրբեջանուհուն տարել են անտառ և 4 հոգով բռնաբարել նրան ամբողջ գիշեր, իսկ առավոտյան տարել նաև մեկ այլ տեղ և շարունակել «խրախճանքը»: Ադրբեջանուհուն մեծ դժվարությամբ հաջողվել է փախչել բարոյականության պահպանման վարչության ոստիկաններից:
Իսկ վերջիններիս հանդեպ արդեն քրեական գործ է հարուցվել, և նրանք կալանավորված են:

No comments: