«Լարագիր» 27-10-2010- Ժառանգություն խմբակցությունը դեռեւս չի կարողանում խորհրդարանական մեծամասնությանը համոզել` առաջին ընթերցմամբ ընդունել ԼՂՀ անկախության ճանաչման օրինագիծը։ Այսօր խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ այս նախագծի վերաբերյալ հանդիպեց Հովիկ Աբրահամյանը։ Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը պետք է այս քառօրյայի ընթացքում այն անպայման դնի առաջին ընթերցմամբ քվեարկության։ Եվ հիմա նա փորձում է համոզել, որպեսզի Ժառանգությունը հետաձգի քվեարկությունը։ Այլապես՝ իրենք ստիպված են դեմ քվեարկել նախագծին, իսկ դրանով ցույց կտան, թե դեմ են ԼՂՀ անկախության ճանաչմանը։ Հանդիպումն ավարտվել է արդեն։ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումից հետո ասաց, որ եթե մինչև վաղը ժամը 12:00 որևէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, ապա օրինագիծը կդրվի քվերակության: Սակայն ըստ Հովհաննիսյանի՝ համաձայնություն տակավին դեռևս չկա։ «Բոլորն ուզում են այս համազգային խնդիրն ընդհանուր հայտարարով լուծել, բայց քաղաքական կամք է անհրաժեշտ, խիզախություն և միասնության իրական սահմանում»,- ասաց նա, հավելելով, որ ամեն դեպքում իրենք պատրաստ են քվեարկության։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment