Saturday, October 23, 2010

Ռուս փորձագետ. Էրդողանը թոզ է փչում ներքին լսարանի աչքերին

News.am. 22-10-2010- Հավանականությունը, որ Վաշինգթոնը կսկսի լրջորեն ճնշում գործադրել Անկարայի վրա, օգտագործելով, օրինակ, քրդական խնդիրը, շատ փոքր է: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի ռազմավարական մշակույթի ռուսական հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը: Նրա խոսքով, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը, որտեղ նա մեղադրել էր ԱՄՆ-ին ահաբեկչության մեջ, ուղղված է առավելապես ներքին լսարանին, ինչպես նաեւ հարեւան մահմեդական երկրներին:
«Ես ենթադրում եմ, որ այդ հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական ուղիներով»,- նշեց փորձագետը:

No comments: