Tuesday, October 12, 2010

Ադրբեջանի ԱԳՆ–ն հետաքննում է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահի հայտարարությունը

7Or.am. 12-10-2010- Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը հետաքննում է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունը, որը վերաբերել է հայ հովվի մահվան գործին։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պարզում է հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, որը վերաբերում է հայ գերու մահվան մասին ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի արած հայտարարությանը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը։
Հիշեցնենք, որ Իգոր Պոպովը հայտարարել էր, թե «ցնցվել է, երբ իմացել է Ադրբեջանում սպանված հայ գերի Մանվել Սարիբեկյանի մասին»։

No comments: