Tuesday, October 12, 2010

ԼՂՀ-ն նման է Եվրոպայի սրտում ստեղծված մի շարք պետությունների

Panorama.am. 12-10-2010- Նշելով, որ Լեռնային Ղարաբաղի պետականության հակառակորդները շատ հաճախ որպես ԼՂՀ-ն չճանաչելու պատճառ նշում են նորաստեղծ պետության բնակչության սակավությունը` «Голос Армении»-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 140 000 է եւ տասնյակ անգամ գերազանցում է Եվրոպայի սրտում ստեղծված մի շարք անկախ պետությունների բնակչության թվին: Այսպես` ՄԱԿ-ի 192 անդամ երկրների մեջ կան այնպիսիք, որոնց բնակչության թիվը չի անցնում 10 000-ից:
Օրինակ` Նաուրու հանրապետությունը, որն անկախություն է ձեռք բերել 1968թ-ին և որի բնակչությունը չի գերազանցում 13 000-ը: Նման պետությունների շարքին են պատկանում նաեւ Մալթան, Լիխտենշթեյնը, Սան-Մարինոն, Մոնակոն և այլն: «Կարո՞ղ է, արդյոք, 140 000 բնակչություն ունեցող պետությունը լինել անկախ, զարգանալ և ծաղկունք ապրել: Պատասխանը միանշանակ է, և միջազգային պրակտիկայում տասնակներով նման օրինակներ կան»,-նշված է հոդվածում:

No comments: