Wednesday, October 27, 2010

Հեյդար Ալիևի հուշարձանի բացումը Աստրախանում մարտահրավեր է Ռուսաստանին. փորձագետ

Հեյդար Ալիևի հուշարձանի բացումը Աստրախանում համընկավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը։ Այսօրվա ասուլիսին «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանն այդ փաստը «մարտահրավեր» անվանեց։
«Իմանալով այն տրամադրությունները, որ կան Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ, կարծում եմ, որ այդ հուշարձանի բացումն ինչ–որ տեղ մարտահրավեր է ռուսաստանյան հանրությանը։ Դա մարտահրավեր է առավել ևս այն պատճառով, որ որ Աստրախանը գտնվում է անմիջապես Դաղստանին մոտ», – ասաց նա՝ նշելով, որ Հյուսիսային Կովկասի սեպարատիստական, անջատողական շարժումները մասամբ ասոցացվում են Ադրբեջանի հետ։
Փորձագետի խոսքով՝ այս ամենը դրական չի ազդելու Ռուսաստանում Ադրբեջանի նկատմամբ տրամադրությունների վրա։
«Նմանատիպ արձանների բազմացումը աշխարհով մեկ սրամիտ չէ», – եզրափակեց Հարությունյանը։

No comments: