Wednesday, October 27, 2010

Ալիևը մեղադրել է Հայաստանին ԼՂ հակամարտության գործընթացը ձգձգելու մեջ

Diplomat.am. 27-10-2010- Իլհամ Ալիևը ուկրաինական ԶԼՄ-ների հետ հարցազրույցում անդրադարնալով ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցերին, կրկին մեղադրել է Հայաստանին ամեն կերպ կարգավորման գործընթացը երկարաձգելու մեջ։
«Երբեմն արդեն համաձայնեցված հարցերը նորից են առաջադրվում Հայաստանի կողմից՝ որպես քննարկման թեմա։ Դրանով էլ երևում է Հայաստանի փորձերը՝ այդ գործընթացը դարձնել անվերջանալի»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Անդրադարձ կատարելով հակամարտության պատմությանը, Ալիևը հայտարարել է, որ «պատմական Լեռնային Ղարաբաղը միշտ էլ եղել է Ադրբեջանի տարածքների անբաժանելի մասը և որ Ղարաբաղ բառը ունի զուտ ադրբեջանական արմատներ, իսկ հայերեն լեզվով դա ոչինչ չի նշանակում»:

«Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքների կորստյան հետ։ Մենք կվերականգնենք դրանք։ Շատ ցանկալի է, որ դա կատարվի շուտ՝ առանց ռազմական գործողությունների։
Մեզ համար ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է թիվ առաջին խնդիր։ Այսինքն՝ ոչ այսօր, ոչ միջնաժամկետ, ոչ էլ երկարաժամկետ ապագայում ես հատուկ խնդիրներ չեմ տեսնում»,-հայտարարել է Ալիևը:

No comments: