Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն անդրադարձել է YouTube-ում տեղադրված տեսանյութին, որտեղ ներկայացված է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ ամերիկահայ համայնքի մի ներկայացուցչի զրույցը:
«Հայաստանի Հանրապետության նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնությամբ 2009թ-ին կայացել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելույթներում եւ պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը եւ կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»,- նշել է Ա. Արզումանյանը:
Նշենք, որ տեսանյութում հայ երիտասարդի հարցին, թե ի՞նչ փոխանցենք հայ համայնքին, Ջո Բայդենը պատասխանում է հետեւյալ կերպ. «Դուք պետք է փոխանցեք ձեր համայնքին, որ մենք հետ չենք կանգնել: Թուրքերը պետք է ճանաչեն այն, ինչն իրականություն է: Իսկ այն, ինչ մենք պետք է անենք` կոմպրոմիսն է, որի ուղղությամբ մենք աշխատել ենք ու դեռ երկար պետք է աշխատենք: Ասեք նրանց, որ Հայաստանի նախագահը զանգել է ինձ եւ ասել` մի թեժացրեք այս խնդիրը, քանի դեռ մենք բանակցում ենք: Մենք հետ կանգնեցինք: Դա անցյալում է հիմա: Իրականությունը դաժան է»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment