Wednesday, October 6, 2010

Քիմիայի Նոբելյան մրցանակը` երեք գիտնականի

Այսօր Ստոկհոլմում հայտարարվել է քիմիայի 2010-ի Նոբելյան մրցանակակիրների անունները: Նրանք երեքն են`ամերիկացի Ռիչարդ Հեկը (Richard F. Heck) և ճապոնացիներ` Ակիրա Սուզուկին (Akira Suzuki) ու Էյ-իչի Նեգիշին (Ei-ichi Negishi), տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից:
Նրանք Նոբելյան մրցանակակիր են դարձել պալլադյան կատալիզատորների օգնությամբ օրգանական սինթեզի ընթացքում խաչաձև կապեր ստանալու քիմիական ռեակցիայի մշակման համար:
Մրցանակի գումարը 10 մլն շվեդական կրոն է:
Նշենք, որ նախորդ տարի ևս քիմիայի Նոբելյան մրցանակակիրները երեքն էին` Մեծ Բրիտանիայից Վենկատրաման Ռամակռիշանը, ԱՄՆ-ից Թոմաս Ստայցը և Իսրայելից Ադա Յոնատը:

No comments: