News.am. 9-10-2010- Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 25-ին երկօրյա այցով կմեկնի Իրան: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:Ինչպես հաղորդում է իրանական Mehr գորակալությունը, այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջեւ առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները:
Սաղայանի խոսքով, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն, իր հերթին, հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment