Saturday, October 9, 2010

Եվս մեկ հայի սպանության ծրագիր է բացահայտվել Թուրքիայում

Panorama.am. 9-10-2010- Թուրքիայի Սվազ (Սեբաստիա) նահանգի հայերի հոգևոր առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի դեմ մահափորձ նախապատրաստելու քրգործով որպես կասկածյալներ անցնող Բեքիր Չելիքին և Էրհան Գյոնենջին սպառնում է 7.5-ից 18 տարվա բանտարկություն:
Հայտնի է դարձել է, որ սպանության այդ ծրագիրը առնչվում է «Էրգենեքոնի» գործով դատավարության մասնակիցների հետ:
Ստամբուլի հանրապետական դատախազ Քասըմ Իլիմօղլուի ներկայացրած մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Մինասի դեմ պատրաստված սպանության ծրագիրը հայտանաբերվել է Իբրահիմ Շահինի տան խուզարկության ժամանակ:
Իբրահիմ Շահինը եղել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության գործողությունների վարչության պետի տեղակալ: Նա մեղադրվում է պահեստային զինծառայողներից ահաբեկչական հատուկ գումարտակ ստեղծելու մեջ, որը պետք է իրականացներ մի շարք աղմկահարույց սպանություններ:

No comments: