News.am. 26-10-2010- Հայ-թուրքական հարաբերություններից լուրջ բան սպասել պետք չէ: Այն ներկայումս գտնվում է սառեցված վիճակում: Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Հեռանկարում եթե փոխվի մթնոլորտը Հայաստանում եւ Թուրքիայում, ու Թուրքիան հասկանա, որ Հայաստանը կարող է դիմագրավել մարտահրավերներին նաեւ առանց ԼՂ խնդրի կարգավորման, շարունակվեն ճնշումները ցեղասպանության ճանաչման ճակատում, ապա Թուրքիան անպայման առանց մեծ աղմուկի կբացի սահմանները»,-նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով, այսօր Թուրքիան Հայաստանի կողմից նկատում է թուլություն եւ գտել է տարբերակ, որով կարող է ազդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդների վրա: Բոզոյանի համոզմամբ, Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններն օգտագործում է զուտ-դիվանագիտական առումով` ԱՄՆ, Եվրամիության եւ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիներս ակտիվացնեն իրենց գորոծությունները ԼՂ խնդրի կարգավորման գործում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment