Friday, October 1, 2010

Nabucco-ի հնարավոր տապալումը վշտացրել է Էրդողանին

Tert.am. 1-10-2010- Nabucco նախագծի հարցով համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում Սևծովյան 2-րդ տնտեսական և էներգետիկ համաժողովում։
«Դա մեզ շատ է վշտացնում։ Թուրքիան պատրաստ է ցանկացած ձևով աջակցել Nabucco–ին, բայց, դժբախտաբար, առայժմ մենք շատ բառեր ենք լսում և քիչ գործողություններ տեսնում. յուրաքանչյուր բաց թողնված օր այդ նախագծի դեմ է խաղում»,– ասել է նա։
Էրդողանը Nabucco–ն անվանել է «շատ օգտակար ու անհրաժեշտ», ինչը կարևոր է նախևառաջ Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ գազամուղի նախագծին աջակցության մասին համաձայնագրերի ստորագրումը նախատեսվում է հոկտեմբերին. «Մենք հավատում ենք, որ նախագիծը կիրականացվի հոկտեմբերին»։

No comments: