Monday, October 25, 2010

ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎԸ ՀԵՌԱՆՈ՞ՒՄ Է

«Լրագիր» 25-10-2010- Pologon ինտերնետային պարբերականի տեղեկացվածությամբ, ներկայում Սալյանի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում աշխատող Ալիաղա Հուսեյնովը որոշ ժամանակ անց կարող է նշանակվել Ադրբեջանի պաշտպանության նախարար:
Հուսեյնովը պրոֆեսիոնալ զինվորական է, նախկինում զբաղեցրել է գլխավոր զինվորական կոմիսարի պաշտոնը:
Հետաքրքրական է, որ Հուսեյնովը թիվ 59 ընտրատարածքում, որն ընդգրկում է նրա գլխավորած շրջանը, մեջլիսի պատգամավորության թեկնածու է առաջադրվել: Poligon-ը գրում է, որ նրա հաղթանակը 100 տոկոսով երաշխավորված է: Ըստ այդմ, Հուսեյնովի համար մեջլիսում նախատեսված է անվտանգության եւ պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը, որից հետո նա կնշանակվի պաշտպանության նախարար:
Պարբերականի աղբյուրների վկայությամբ, Սաֆար Աբիեւը համարվում է ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության ջատագով, իսկ դա որոշակի խնդիրներ է հարուցում:
Մի քանի օր առաջ ԱԳ նախարար Մամեդյարովը հայտարարել էր, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն չունի:

Լուսանկարում` Ալիաղա Հուսեյնովը

No comments: