Tuesday, October 12, 2010

Ահարոն Ադիբեկյանը խորհուրդ է Ղարաբաղի հարցում վերադառնալ զրոյական կետի

Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Հայաստանը պետք է վերադառնա 1988թ., այսինքն՝ զրոյական կետի։ Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հնչեցրեց «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը։
«Ղարաբաղի բանակցությունները փակուղի են գնում երկու կողմերի մեղքով: Դրանից դուրս գալու մեկ տարբերակ կա. ետ դառնալ սկզբին` զրոյական կետին», – ասաց նա։
Միաժամանակ, նա նկատեց, որ երկու կողմն էլ պետք է անցնեն իրենց ճանապարհը։ «Մենք պետք է անցնենք մեր ճանապարհը, փոխզիջումների ճանապարհը, Ադրբեջանն էլ՝ իրենը, բայց չսպասի և ասի՝ հլը դու անցի, տեսնեմ, ինչ ես անում», – ասաց նա։
Ադիբեկյանը նաև կողմ է ստատուս քվոյի պահպանմանը։ «Թող պահպանվի, կլինի «ոչ մեզ, ոչ էլ ձեզ» իրավիճակ։ Եվ այս խնդիրը կմնա ապագա սերունդներին, որոնք կհասկանան, որ տարածքը չէ, որ կարևոր է», – ասաց փորձագետը՝ նշելով, որ այդ ամենից ի վերջո տուժում է ղարաբաղցին։

No comments: