Tuesday, October 12, 2010

Իրանը նոր սպառազինություն է ստանում

News.am. 12-10-2010- Իրանի բանակը նոր սպառազինություն է ստացել, որն ընդունակ է ոչնչացնել հակառակորդի ուղղաթիռներն ու մարտական զրահամեքենաները, ասել է Իրանի բանակի հրամանատար, բրիգադային գեներալ Կումարս Հեյդարին, հաղորդում է FARS գործակալությունը:
«Սրբազան պաշտպանության» շաբաթվա ընթացքում նոր սպառազինությունը հասցվել է ցամաքային զորքերին: Այն օգտագործվելու է ծանր հրետանու եւ հետեւակի ստորաբաժանումներում»,- ասել է Հեյդարին:
Ամեն տարի՝ Իրանի վրա Իրաքի հարձակման օրը նշվում է որպես «սրբազան պաշտպանության» շաբաթվա սկիզբ: Այդ կապակցությամբ Իրանում ռազմական շքերթներ են լինում:

No comments: