Diplomat.am .26-10-2010- Նոր, ցնցող բացահայտումներ` հայ հնագետների կողմից: Նրանք Վայոց ձորի Արենի գյուղի քարանձավներում շարունակում են իրենց պեղումները և աշխարհին զարմացնող նոր բացահայտումներ են անում: ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ասատրյանը և Արենիում պեղումների արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանն այսօր լրագրողներին տեղեկացրել են, որ միջազգայնորեն հայտնի լաբորատորիաներն արդեն հաստատել են, որ իրենց պեղումների արդյունքում հայտնաբերված հագուստներն աշխարհում հնագույնն են. Դրանք ավելի հին են, քան աշխարհի ամենահին կոշիկն է, և թվագրվում են Ք.ա. 5-4 հազարամյակներին:
Հնագետները նշել են, որ այս գտածոները բանալի են նորանոր զարմանալի բացահայտումների համար: Քարանձավներում նրանք նաև գտել են հազարամյակների ընթացքում ամբողջովին պահպանված այծի մարմին` որպես զոհաբերություն մատուցված:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment