Saturday, October 30, 2010

Թուրքիայի միակ հայկական գյուղի կանայք մեկնում են Պոլիս՝ իրենց հայտնի օշարակը ներկայացնելու

HayNews.am. 29-10-2010- Պոլսում կազմակերպված օրգանական սննդի ցուցահանդեսին կմասնակցեն նաև Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վաքըֆի ներկայացուցիչները, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Վերջիններս իրենց հատկացված տաղավարում կներկայացնեն մանդարինից առանց քիմիկատների և հավելանյութերի պատրաստված օշարակը, որն արդեն հասցրել է մեծ համբավ ձեռք բերել Թուրքիայում:
Օրգանական սննդի ցուցահանդեսը կբացվի վաղը,Պոլսի Զեյթունբուրու թաղամասում, Երևանի ժամանակով 13:00-ին:
Հիշեցնենք, որ Վաքըֆի կանայք գյուղի կենտրոնում մանդարինի օշարակի արտադրամաս էին բացել, ինչը գրավել էր զբոսաշրջիկների և լրագրողների ուշադրությունը: Հայ կանանց պատրաստած օշարակն աչքի է ընկնում բնական լինելով և յուրահատուկ համով:

No comments: