Tert.am. 27-10-2010- Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել ռազմագերիների փոխանակման շուրջ։ Այս մասին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:«Հենց նոր կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվեց համատեղ հայտարարության շուրջ, որը հումանիտար բնույթ է կրում, բայց շատ կարևոր է՝ հաշվի առնելով ԼՂ հարցի շուրջ տարատեսակ բարդությունները, որոնք այսօր առկա են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Խոսքը հատուկ դեկլարացիայի մասին է, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որպեսզի անհապաղ իրականացվի ռազմագերիների փոխանակում և զոհվածների մարմինների վերադարձ»,– ասել է նա։
Մեդվեդևի խոսքով՝ հանդիպումներն ուղեկցվում են կոշտ բանավեճերով։ Այնուամենայնիվ, այդ հանդիպումները, ըստ նրա, օգտակար են։
«Դրանք ոչ միայն բանակցություններ են, այլև հստակ քայլ դեպի առաջ»,– ասել է ՌԴ նախագահը։
Հանդիպման մյուս թեման, ըստ Մեդվեդևի, խաղաղ բանակցություններն էին, որոնք միշտ էլ քննարկվում են և քննարկվել են նաև Մայնդորֆում:
«Մնում է հույս ունենալ, որ լավ աշխատելու դեպքում մեկ ամսից ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ կարող ենք համաձայնեցված տեքստ ունենալ։ Հավատում ենք, որ արդյունքի կարելի է հասնել: Հիմնական աշխատանքը դեռ առջևում է»,– ասել է նա։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment