Wednesday, October 27, 2010

Իրանի դեսպան. ՀՀ վարչապետի այցն Իրան հաջողված էր

Panorama.am. 27-10-2010- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հաջողված այցն Իրան, որի ընթացքում ստորագրվեց համագործակցության մասին 3 հուշագիր, ուղղված էր երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Ալի Սաղայիանը:
Իրանի դեսպանը նշել է, որ ՀՀ վարչապետի թեհրանյան այցի ընթացքում Իրանի ղեկավարության հետ քննարկվել է առևտրի, առողջապաության, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր:
Խոսելով համատեղ մաքսային դարպասի ստեղծման առաջարկի մասին` Իրանի դեսպանը տեղեկացրել է, որ մաքսային ծառայության ոլորտում համագործակցությանն առնչվող մանրամասներ քննարկելու նպատակով շուտով Երևան կժամանի Իրանի մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Արդեշիր Մոհամմադին:

«ՀՀ վարչապետն Իրանի նախագահի հետ, ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի`Մահմուդ Ահմադինեժադին ուղղված Հայաստան այցելելու հրավերին առնչվող մանրամասներ»,-տեղեկացրել է Սաղայիանը:

No comments: