Panorama.am. 13-10-2010- Ադրբեջանի ազգային անկախություն կուսակցության նախագահ Էտիբար Մամեդովը այցելել է Մեծ Բրիտանիա, որտեղ հանդիպել է Պահպանողակների կուսակցության ներկայացուցիչների և պաշտոնական անձանց հետ: Հանդիպումների ժամանակ շոշափվել է Ադրբեջանում ժողովրդավարության հետ կապված խնդիրները:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ բրիտանացիներից՝ Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների առնչությամբ օգնություն չի խնդրել, քանի որ դա պետք է անեն ադրբեջանական իշխանությունները, ինչը սակայն չեն անում: Վերջինիս խոսքերով, երկրում ժողովրդավարության հետ կապված խնդիրները լուծելու համար իշխանությունները ո՛չ արտերկրին են դիմում, ո՛չ էլ սեփական ժողովրդին:
Է. Մամեդովի համոզմամբ՝ իշխանությունները ոչինչ չեն ուզում փոխել, ցանկանում են, որ ամեն ինչ մնա այնպես ինչպես եղել է անցյալում, ինչը կոմունիստական ավանդույթների շարունակությունն է: Նրա խոսքերով, եվրոպայի, և առհասարակ, Մեծ Բրիտանիայի համար համար թիվ մեկ հարցը՝ անվտանգության խնդիրն է, ինչն իրականացվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով, իսկ ավտորիտար և դիկտատուրական ռեժիմներն անվտանգության գլխավոր սպառնալիքներն են:
Նրա խոսքերով, ադրբեջանական իշխանությունները ցանկանում են, որ երկրի քաղաքական թաթերաբեմում միայն մեկ կուսակցություն լինի: Ադրբեջանում քաղաքականությամբ զբաղվելը վտանգավոր զբաղմունք է դարձել ոչ միայն բուն զբաղվողների, այլ նրանց հարազատների համար, որոնք մշտապես հետապնդման են ենթարկվում:
«Քանի դեռ երկրի ֆինանսական և ինտելեկտուալ էլիտան իր շահերը վեր է դասում ազգային շահերից և նախընտրում է լռել՝ փոփոխություններն անհնար է», նշել է Մամեդովը:

No comments:
Post a Comment