Panorama.am. 13-10-2010- «Առաջին գծում ոչ պատերազմ է, ոչ խաղաղություն, շփման գծում տիրում է պատերազմական իրավիճակ»,- Հայաստանից և Սփյուռքից ժամանած շուրջ 200 լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ հրամանատար և Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:
Իր խոսքում նա նշեց, սակայն, որ թեև իրավիճակը մտահոգիչ է, բայց ամենևին էլ կատաստրոֆիկ չէ, քանի որ ԼՂՀ պաշտպանական բանակը ոչ պակաս տեմպերով է սպառազինվում, քան հակառակորդ Ադրբեջանինը:
Ինչ վերաբերում է անընդհատ հնչող պատերազմի սպառնալիքներին, ապա նախարարի խոսքերով, որ օրը Ադրբեջանը վստահ լինի, թե կարող է այդ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, այդ օրն իսկ նա կդիմի զենքի և որևէ միջազգային կառույցի հորդորի չի լսի:
Անդրադառնալով այս հայտարարությանը` նախարարից հետաքրքրվեցինք` այդ դեպքում նշանակում է, որ նա ևս կիսում է վերջերս հնչող կարծիքները, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն սպառել է:
«Ոչ, չեմ կարծում», -Panorama.am-ին պատասխանեց Մ.Հակոբյանը` ավելացնելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իրականում բավականին մեծ աշխատանք է իրականացնում տարածաշրջանում, բայց դրանից, իհարկե, խնդրի բարդությունը չի նվազում:
ԼՂ ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքների վերաբնակեցման մասին խոսակցություններին անդրադառնալով` նախարարան ասաց, որ, խնդիրն ինքնին բարդ է. եթե դրանք վերաբնակեցվեն ադրբեջանցիներով, ապա այդ տարածքում ևս կլինեն թշնամիներ:
«Խնդիրն այնքան բարդ է, որ դժվար է կետեր գտնել, երբ մեր մտքերը համընկնում են... ՄԽ համանախագահները փորձում են գտնել դրանք, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի»,- ընդգծեց նախարարն ու հավելեց, թե բանակցությունները շատ դժվար են ու դժվար են առաջ ընթանում:

No comments:
Post a Comment