Չիլիում ավարտվել է 33 հանքափորներին փլուզված հանքավայրից դուրս բերելու փրկարարական օպերացիան, որը տեւեց ավելի քան երկու ամիս: 33 հանքափորներ, երկու ամսից ավելի, 700 մետր խորությամբ գետնի տակ էին:
Նրանց փրկելու համար փորվել էր 700 մետր խորությամբ հորատանցք` նախ 7 սմ դիամետրով, հետո այն դարձվեց 30 սմ` այնտեղից սնունդ, դեղորայք եւ հաղորդակցության միջոցներ էին փոխանցում հանքափորներին, իսկ հետո արդեն հորատանքցը լայնացրին մինչեւ 70 սմ, որպեսզի հնարավոր լինի մարդկանց դուրս բերել գետնի տակից: Այդ ամենը տեւեց ավելի քան երկու ամիս: Իսկ արդեն հանքափորներին վեր բարձրացնելու բուն գործընթացը տեւեց երկու օր եւ հոկտեմբերի 13-ի երեկոյան վերջին հանքափորը դուրս բերվեց գետնի երես:
No comments:
Post a Comment