Thursday, October 14, 2010

«Մուսավաթի» և ՀՀՇ-ի մասին

Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության գործադիր քարտուղար Արիֆ Գաջիլին 1news.az-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀՇ-ի հետ Պոտսդատում կնքված համագործակցության մասին համաձայնագիրը:
Գաջիլին հայտարարել է, թե լինելով «Կովկասի ամենահին կուսակցությունը», «գիտի որտեղ և երբ է դնում իր թեկնածությունը»:
Ընթերցողներին հայտնենք, որ ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցությունը ստեղծվել է ընդամենը 1911 թ-ին և ոչ մի կերպ չի հանդիսանում Կովկասի ամենահին կուսակցությունը: Ավելին, «Մուսավաթն» իր ծննդյան օրվանից գործունեության հիմքում դրել է հակահայկականությունն ու հայատյացությունը: Վերջինիս անմիջական մասնակցությամբ է տեղի ունեցել Շուշիի 1920 թ-ի մարտի ջարդերը, որին զոհ գնացին 20.000-ից ավելի հայեր:

No comments: