Thursday, October 14, 2010

Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում հայ - թուրքական գործընթացին

«Ազատություն» 13-10-2010- Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Երեքշաբթի օրը Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին:
Լրագրողը հիշեցրել է, որ օրերս լրացավ հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին, եւ հետաքրքրվել, թե ի՞նչ է տեղի ունենում այդ ուղղությամբ այժմ, եւ արդյո՞ք Միացյալ Նահանգները, որը միջնորդական մեծ դեր էր կատարում արձանագրությունների հարցում, մնում է ներգրավված գործընթացում:
«Դեռ աշխատո՞ւմ է արդյոք Միացյալ Նահանգները կողմերի հետ` ոչ միայն հայկական եւ թուրքական, այլեւ ադրբեջանցի գործընկերների հետ, քանի որ ակնհայտորեն որոշակի առարկություններ կան Ադրբեջանի կողմից», - հարցրել է թղթակիցը:
«Մենք հավատարիմ ենք մնում այդ խնդիրների լուծմանը: Այդ հարցով պետքարտուղար Քլինթոնը անցած ամիս ՄԱԿ-ում քննարկումներ է ունեցել մեծ թվով առաջնորդների հետ, եւ մենք հավատարիմ ենք մնում դրան», - հարցին արձագանքել է Ֆիլիպ Քրոուլին:

No comments: