Saturday, October 30, 2010

Գիտնականները սովորել են կարդալ մարդկանց մտքերը

Tert.am. 29-10-2010- Կալիֆոռնիայի բարձր տեխնոլոգիաների համալսարանի հետազոտողները գտել են երազների ու մտքերի վերծանման ու էլեկտրոնային գրանցման եղանակը։ Գիտական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ գլխուղեղի անհատական բջիջների կամ նեյրոնների ակտիվությունը ասոցացվում է որոշակի առարկաների կամ կերպարների հետ։ Այս մասին հայտնում է NEWSru Israel–ը։
Փորձի մասնակիցներին ցույց տալով տարբեր պատկերներ, բժիշկ Սերֆն ու նրա աշակերտները կարողացել են առանձնացնել կոնկրետ կերպարների և հասկացությունների համար պատասխանատու նեյրոնները, որոնք հավաքագրվել են յուրաքանչյուր մասնակցի համար նախատեսված տվյալների անհատական բազայում: Արդյունքում՝ հետևելով, թե ինչ հաջորդականությամբ ու ինպես են ակտիվանում կոնկրետ նեյրոններ՝ գիտնականները հնարավորություն են ստացել «կարդալ» փորձի մասնակիցների մտքերը։
Մեթոդի խնդիրն այն է, որ նեյրոնների ակտիվությանը հետևելու համար անհրաժեշտ է վիրաբուժական ճանապարհով մարդկանց գլխուղերի մեջ ներմուծել հատուկ էլեկտրոդներ։ Այդուհանդերձ, բժիշկների կարծիքով՝ սենսորային տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ շուտով հնարավոր կլինի հետևել գլխուղեղի գործունեությանը առանց վիրաբուժական միջամտության։

No comments: