Saturday, October 30, 2010

Զորավար Անդրանիկի հուշարձանը Սոչիում

Արեւմտյան Հայաստանում ազգային ազատագրական շարժման մասնակից, Զորավար Անդրանիկ Օզանյանի արձանը տեղադրվելու է Սոչիի Լազարեւյան շրջանում:
Հուշարձանի տեղադրման գաղափարը պատկանում է Լազարեւյան շրջանի հայ հասարակությանը, որոնցից շատերը Ցեղասպանության տարիներին Գեներալ Անդրանիկի ջանքերով փրկված հայերի հետնորդներն են: Հուշարձանի հեղինակը քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանն է, գրում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Նախագծի շուրջ աշխատանքները տեւել են 4 տարի: Հուշարձանը լինելու է 4 մետրա եւ կշռելու է մի քանի տոննա: Ամենայն հավանականությամբ, այն կտեղադրվի Լազարեւյան շրջանի Վոլկովկա ավանում: Նախաձեռնությունը ֆինանսավորվել է հանգանակության միջոցներով:

No comments: