Friday, October 8, 2010

Թուրքիայում Չինաստանի վարչապետի վրա կոշիկ են նետել

News.am. 8-10-2010- Ույգուրների դեմ Չինաստանի իրականացրած գործողությունների դեմ բողոքի դուրս եկած ամբոխը կոշիկներ է նետել Անկարայում գտնվող Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբաոյի վրա։
Թուրքական Dunyabulteni-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ Չինաստանի վարչապետը դուրս է եկել հյուրանոցից, հավաքված ամբոխը նրա վրա կոշիկներ են նետել եւ բացականչել. «Մարդասպան Չինաստան, հեռացիր Արեւելյան Թուրքեստանից (Ույգուրական ինքնավար հանրապետություն-խմբ)», «Կանգնիր, մարդասպան», «Չինաստանը շարունակում է բռնությունը» եւ նմանատիպ այլ կարգախոսներ։
Ոստիկանության մեծաթիվ ուժերին հաջողվել է կանխարգելել իրադարձությունների անցանկալի ընթացքը։

No comments: