Panorama.am. 23-10-2010- Թուրքիան 1915-ի իրադարձությունները Հայոց ցեղասպանություն անվանող աշխարհի միակ երկրի` Կանադայի կառավարության հետ առևտրատնտեսական հարաբերությունների նոր էջ բացելու գործին է ձեռնամուխ: Կանադայում է գտնվում թուրք գործարարների պատվիրակությունը պետնախարար Զաֆեր Չաղլայանի գլխավորությամբ: Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհուրդը (ԱՏԿԽ - DEİK) Կանադայում գործարար ֆորում է կազմակերպում, իսկ Թուրքիայի արտահանողների խորհրդի (ԹԱԽ -TİM)-ի ներկայացուցիչները մի շարք գործարարների մասնակցությամբ երկկողմ շփումների մեջ են: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի էլեկտրոնային կայքը:
Կանադայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆեթ Աքգյունայը նշել է, որ հայկական հարցը շարունակում է հոգս ու մտահոգություն պատճառել թուրքերին: Թեև միևնույն ժամանակ նշել է, որ կանադական կառավարության այս տարվա ապրիլի 24-ի ուղերձն անհամեմատ ավելի մեղմ տոնով է եղել, ինչն էլ թուրքերն հույս է տալիս զարգացնել հարաբերություններն այդ երկրի հետ:
Թուրքիայի պետնախարար Չաղլայանը թուրք-կանադական հարաբերությունների առնչությամբ ասել է, որ քաղաքական հարցերի բանալին առևտուրն է: «Առևտրային հարաբերություններն ուժեղացնելով` մենք կարող ենք հույս ունենալ, որ մեր միջև առկա որոշ խնդիրներ կվերանան»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment