«Լրագիր» 27-10-2010- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե մինչեւ Աստանայում դեկտեմբերի սկզբին կայանալիք ԵԱՀԿ վեհաժողովը Բաքուն եւ Երեւանը կարող են Ղարաբաղյան կարգավորման սկզբունքների հարցում հասնել համաձայնեցված որոշման:Այսօր մենք պայմանավորվել ենք ահա թե ինչի մասին. ներկայում մնում են կարգավորման սկզբունքների հարցերը, որոնք հետո պետք է դրվեն խաղաղ համաձայնագրի հիմքում: Սակայն, այնուամենայնիվ, մենք որոշակի ճանապարհ ենք անցել, որը հիմք է տալիս հուսալու, որ եթե կողմերը լավ աշխատեն առաջիկա ամսին,- իսկ նման հրահանգ մենք մեր ԱԳ նախարարներին կտանք,- ապա ԵԱՀԿ վեհաժողովի նախօրեին մենք կարող ենք հանգել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակի, ասել է Մեդվեդեւը:
Նա ընդգծել է, թե բավական հարցեր դեռ մնում են, սակայն կա նաեւ կողմերի ձգտումը համաձայնության հասնել տեքստային տարաձայնությունների դեռ չկարգավորված կարգին: Ռուսաստանը շարունակելու է ջանքը, ես կարծում եմ, արդյունք կարող է լինել, դա ներշնչում է որոշակի չափավոր լավատեսություն, ասել է Մեդվեդեւը, տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment