Panorama.am. 5-10-2010- Թուրք գրող, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն ծավալուն մի հոդվածով քննության է առել Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության առանցքային հարցերը: Նախ նկատել է տալիս, որ հարևան Հայաստան հասնելու համար երկար ջանք ու ժամանակ է պահանջվում սոսկ այն պատճառով, որ ցամաքային սահմանը փակ է:
Հրանտ Դինքի խոսքերը հիշեցնելով` նա ընդգծում է Հայաստանի` այդքան մոտ կանգնած բայց այդքան հեռու հարևան լինելու հանգամանքը:
Զարաքոլուն չի շրջանցում այն իրողությունը, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում Թուրքիան անթաքույց աջակցում է Ադրբեջանին: «Վերջին շրջանում Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հաճախակիացրել է: Դրան նպաստող ու քաջալերող հանգամանքներից մեկը Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է: Մինչդեռ անհրաժեշտ է կանխել նոր պատերազմ սադրելու ամեն մի փորձ»: Համեմատություն անցկացնելով ղարաբաղյան ու կիպրական խնդիրների միջև` Զարաքոլուն ուշադրություն է հրավիրում Թուրքիայի անարդար պահվածքի վրա:
«Թուրքիան Կիպրոսի թուրք հանրության անվտանգության ապահովման պատրվարկով անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում, եթե նույնիսկ դա հակասում է միջազգային իրավունքին, միևնույն է, անում է: Իսկ ահա Հայաստանին քննադատում է անկախացած Ղարաբաղի անվտանգության համար անհրաժեշտ միջոցների դիմելու համար: Քննադատությունից զատ էլ դեռ մի բան էլ Հայաստանին փորձում է պատժել` շրջափակման մեջ պահելով նրան»:
Ըստ Զարաքոլուի` Թուրքիան քանի որ մեծ երկիր է, իրեն կարողանում է թույլ տալ նման բաներ ու ինքն իր աչքին իրավացի երևալ: Նույն այդ պատճառով էլ դրա դեմ աշխարհում ծպտուն հանող չկա: «Իսկ Հայաստանը,-գրում է Զարաքոլուն,- թեև փոքր երկիր է, նավթ չունի, այնուամենայնիվ իր արածն անում է և իր ապրած ողբերգությունը որևէ մեկի հույսին չի թողնում:
Հայաստանը փոքր, բայց արժանապատիվ պետություն է, պինդ է ընկույզի նման»:
Թուրք հեղինակը Հայաստանի ներկայիս շրջափակումը համեմատում է Կուբայի շրջափակման հետ:
Զարաքոլուն նշում է, որ Ստալինը ժամանակին խեղաթյուրեց Արևելյան Հայաստանի աշխարհագրությունը: Հայահոծ Ղարաբաղը ներառեց ադրբեջանական հողերի կազմում: Քեմալական Անկարայի պահանջով էլ Նախիջևանը հանձնեց Ադրբեջանին: Եվ ահա որպես հետևանք, ինչպես նշում է Զարաքոլուն, տարիներ առաջ Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը եղավ: «Դա ոչ թե էթնիկ, այլ մշակութային զտում էր,- բնորոշում է թուրք գրողը ու շարունակում,- Իսկ Ջավախքն էլ տրվեց Վրաստանին: Այնտեղ էլ որպես հետևանք արդեն լուրջ խնդիրն են ծագել հայկական եկեղեցիները վրացականացվում են, հայերենի գործածումը սահմանափակվում է, բարդություններ են ստեղծում հայալեզու կրթության հարցում»:
Անիի ավերակներում արված ուրբաթօրյա նամազի թեմային անդրադառնալով` Ռագըփ Զարաքոլուն ուղղակի նշում է, որ դա մեծագույն ամոթ էր և կրոնի, և պատմության առաջ: Նրա խոսքով` դրա լավագույն պատասխանը տրված է հենց Ղուրանում. «Վայ նրան, ով խոնարհվում է պաշտամունքի` ցուցադրելու համար»:

No comments:
Post a Comment