«Լրագիր» 6-10-2010- Հայ հասարակությունում բուռն քննարկումները` կապված հայկական բանակում ողբերգական միջադեպերի հետ, մի հետաքրքիր կողմ ի հայտ բերեցին: Դեռևս ոչ վաղ անցյալում կոշտ տաբուի տակ գտնվող թեման դարձավ առօրյա հասարակական քննարկումների հարց: Նրանք, ովքեր չէին թույլատրում բաց կերպով քննարկել այս հարցը, ասում էին, որ բանակում նման երեւույթների ի հայտ բերումը հավասարազար է պետական դավաճանության: Նրանք պնդում էին, որ բաց քննարկումները կթուլացնեն բանակը և նույնիսկ կքանդեն այն, որից չեն հապաղի օգտվել մեր թշնամիները:
Սակայն ակտիվ քննարկումների սկզբից մի քանի ամիս անցավ: Բանակը, փառք Աստծո, ոչ միայն չքանդվեց ու չթուլացավ, այլ նույնիսկ փորձում է առողջանալ: Ամեն դեպքում, արդեն տրված է ախտորոշումը և պետք է գտնել համապատասխան դեղամիջոցներ և բժշկական մեթոդներ:
“Հակառակորդները”, ինչպես տեսնում ենք, չօգտվեցին “բանակի թուլությունից”, որպեսզի հարձակվեն Հայաստանի վրա: Ավելին, հենց հակառակորդի փորձերը` շոշափել հայկական բանակի “թույլ տեղերը”, սահմանային դիվերսիաները առաջ բերեցին հասարակական քննարկումներ:
Այլևս ոչ ոք չի ժխտում Հայաստանում հասարակական քննարկումների դաշտի բացակայության փաստը: Նույնիսկ հասարակական պահանջների երևան գալը, հասարակության հարցերը դեռևս չեն ընկալվում որպես օրինական իրավունք: Չնայած, թվում էր, որ մեր փոքր երկրում հասարակական քննարկումը “ընտանեկան խորհրդի” բնույթ պետք է կրեր:
Միևնույն ժամանակ, պատասխանելով լրագրողների բնական հարցերին, քաղաքական և պետական գործիչներն ընտրում են ամբարտավան, որոշ դեպքերում էլ խայթիչ տոն: Սակայն պետական պաշտոնյաների ելույթները մեծամասամբ սահմանափակվում են արդարացումներով: Ցանկացած հարց նրանք ընկալում են որպես մեղադրանք և սկսում են ապացուցել, թե ինչքան բան են արել, որ լուծեն այս հարցը: Սա յուրահատուկ է ոչ միայն կոալիցոն ուժերին, այլև ընդդիմությանը, որոնց ներկայացուցիչները հարցին, թե ինչու է ընդդիմությունը այսքան անհետևողական և անվճռական, հակադարձում են` “ինքներդ եկեք և դոշ տվեք”:
Հրապարակային քննարկումները հասարակության առողջացման ամենաառողջ մեթոդն է: Ընդ որում, քննարկումները պետք է որոշակի արդյունք ունենան` վերջնական հայտարարություն կամ պարզապես հաղորդագրություն: Լավ ձևակերպված հայտարարությունները կարող են կոնկրետ պաշտոնյաների պահանջներ ներկայացնելու փաստարկներ դառնալ: Առավել ևս, որ դրանք արվելու են որոշակի խմբի անունից, իսկ ինչքան մեծ է խումբը, այնքան կշիռ ունի նրա պահանջը:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment