Wednesday, October 6, 2010

Եվրոպայում այս տարի կլինի վերջին հազարամյակի ամենացուրտ ձմեռը

HayNews.am. 6-10-2010- Լեհ գիտնականները եկել են այն համոզման, որ Եվրոպայում եկող ձմեռը կլինի ամենացուրտը վերջին հազարամյակում:
Անասելի ցուրտ ձմռան պատճառ կլինի Գոլֆ Սթրիմի տաք հոսանքը, որն այս տարի բավական ցածր ջերմաստիճան կունենա: Մեքսիկական ծոցից սկիզբ առնող և Հյուսիսային Եվրոպա հասնող տաք հոսանքի ջերմաստիճանն սկսել է նվազել 1998 թվականից, սակայն այժմ գտնվում է ամենացածր մակարդակի վրա, ինչն էլ սառնաշունչ ձմեռներ է ապահովում Եվրոպայի համար:
Նշվում է նաև, որ Լեհաստանում և Ռուսաստանում արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքներ տանել՝ աննախադեպ ցրտին դիմակայելու համար:

No comments: