Tuesday, October 5, 2010

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է լուրջ պատասխան պահանջի Ադրբեջանից. Արթուր Սաքունց

Tert.am. 5-10-2010- «Խայտառակ երևույթ է, երբ Ադրբեջանում գերության մեջ գտնվող քաղաքացիական անձը կարող է վերջ տալ իր կյանքին»,- Tert.am-ին ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Ըստ նրա՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է լուրջ պատասխան պահանջի Ադրբեջանից, այսպես կոչված, ինքնասպանության հանգամանքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր գիշեր մահացել է Ադրբեջանում գերի ընկած հայ երիտասարդ Մանվել Սարիբեկյանը։ Ադրբեջանական կողմը երիտասարդի մահը որակում է որպես ինքնասպանություն։ Թեև ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ տղան սովորական հովիվ էր և մոլորվելու արդյունքում էր հայտնվել ադրբեջանական կողմում, ադրբեջանցիները նրան դիվերսանտ են անվանում։
«Ես չեմ հիշում մի դեպք, երբ հայկական կողմում գերության մեջ գտնվող որևէ ադրբեջանցի զինծառայող իքնասպանության փորձ կատարած լինի։ Կատարվածի պատասխանատվությունը պետք է կրի Ադրբեջանը։ Եթե նա ինքնասպան է եղել, այդ ի՞նչ ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի է հանդիպել։ Ի՞նչն է մարդուն ստիպել դիմել այդ քայլին»,- հարցադրում արեց Սաքունցը։

No comments: