Tuesday, October 5, 2010

Ադրբեջանցի քաղաքագետի մտավախությունները խորացող հայ-իրանական համագործակցությունից

Panorama.am. 5-10-2010- Քաղաքական նորարարություների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն այսօր Բաքվում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-իրանական խորացող համագործակցությանն ու որակել այն որպես հակաադրբեջանական:
Ինչպես հայտնում է «Новости Азербайджан» կայքը, բանախոսը տարօրինակ է գնահատել այն փաստը, որ հայերը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմիցս մերժել են Իրանի ցանկությունը` միջնորդել ԼՂ հակամարտությունում, սակայն այդ փաստը չի խանգարում Իրանի իշխանություններին ամենաբարձր մակարդակով հյուրընկալել իրենց երկրում Էդվարդ Նալբանդյանին:
«Այս ամենը վկայում հայ-իրանական հարաբերությունների խորը և թաքնված բնույթի մասին», - ասել է քաղաքագետը:
Ահմեդօղլուն ասել է, թե Էդվարդ Նալբանդյանի Իրան կատարած այցին ընդդառաջ իրանական կողմը հրապարակել էր իր պաշտոնական դիրքորոշումը ԼՂ հարցում, իսկ փաստաթուղթը ընդհանրական ձևակերպումներով է աչքի ընկել, ավելին նույնիսկ պրոհայկական երանգներ է ունեցել` համեմատած ԵԱՀԿ Մինսկի խմբի նմանատիպ հայտարարությունների հետ:
«Իրանի քաղաքականության հիմնարար սկզբունքներից են մնում հակաադրբեջանականությունն ու հակաթյուրքականությունը: Մնացած ամեն ինչ ձևավորվում է այդ սկզբունքների շուրջ ու ծառայում դրանց», - ասել է Ահմեդօղլուն:

No comments: