Thursday, October 28, 2010

ԻՆՉ ԵՆ ԽՈՍԵԼ ԱՍՏՐԱԽԱՆՈՒՄ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հույս ունի, որ հոկտեմբերի 27–ին Աստրախանում կայացած Սարգսյան–Ալիև–Մեդվեդև հանդիպումը նույնքան արդյունավետ և օգտակար կլինի, որքան ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ վերջին երկու տարիներին կազմակերված մյուս վեց հանդիպումները։ Այս մասին նա լրագրողներին ասաց Աստրախանից Երևան վերադարձի ճանապարհին՝ օդանավում։
«Այսօր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Աստրախանում քննարկեցին ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման մանրամասները։ Առաջինը՝ վերահաստատեցին «Մայնդորֆում» 2008թ. նոյեմբերի 2–ին ընդունված հռչակագրի դրույթները։ Երկրորդ՝ ընդգծեցին, որ քաղաքական–դիվանագիտական ճանապարհներով հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխվստահության, նաև հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ։ Երրորդ՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել դիակները և այս պայմանավորվածությամբ առաջնորդվել նաև ապագայում։ Նաև նախագահները արտգործնախարարներին հանձնարարեցին շարունակել բանակցությունները, փորձել պայմանավորվածության գալ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ՝ մինչև դեկտեմբերի սկզբին Աստանայում անցկացվելիք ԵԱՀԿ–ի գագաթնաժողովը»,– ասաց Նալբանդյանը։

No comments: